Իտալիան ընկերական խաղ կանցկացնի Արգենտինայի հետ
04/07/2013 21:25

Նմանատիպ
Իտալիայի և Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիաները համաձայնության են եկել ընկերական հանդիպում անցկացնել: Խաղը տեղի կունենա օգոստոսի 14-ին` Հռոմում: Խաղից հետո ֆուտբոլիստները կհանդիպեն Հռոմի պապ Ֆրանցիսկ 1-ինի հետ:
Նշենք, որ նախնական պայմանավորվածության համաձայն` այդ օրը պետք է տեղի ունենար ընկերական հանդիպում Ռուսաստանի և Արգենտինայի հավաքականների միջև, սակայն հետագայում օգոստոսի 14-ին նշանակվեց ԱԱ-2014 ընտրական փուլի Ռուսաստան-Հյուսիսային Իռլանդիա հետաձգված խաղը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում