Կասսանո. Մացցարին ստիպեց ինձ հեռանալ «Ինտերից»

Կասսանո. Մացցարին ստիպեց ինձ հեռանալ «Ինտերից»

30-ամյա հարձակվող Անտոնիո Կասսանոն, ով «Ինտերից» վերջերս տեղափոխվեց «Պարմա», միլանցիների գլխավոր մարզիչ Վալտեր Մացցարիին մեղադրել է նրանում, որ նոր մարզիչը ստիպել է իրեն հեռանալ ակումբից:

-Ես շնորհակալ եմ «Ինտերի» նախագահ Մասսիմո Մորատիին, սպորտային տնօրեններ Մարկո Բրանկային ու Պյերո Աուսիլիոյին, բայց ոչ Մացցարիին: «Ինտերի» հետ պայմանագիր կնքելուց հետո նա ասաց, որ ինձ համարում է հիմնական կազմի խաղացող, իսկ երբ ղեկավարեց թիմը, հայտնեց, որ ես ակումբից հեռանալու գլխավոր թեկնածուն եմ: Նա ստիպեց ինձ հեռանալ «Ինտերից»: Ես ցանկացա գնալ, քանի որ չէի մտնում նրա պլանների մեջ,- ասել է Կասսանոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում