Իսկո. Երեք տարի առաջ խաղում էի երրորդ դիվիզիոնում, այսօր` Մադրիդում

Իսկո. Երեք տարի առաջ խաղում էի երրորդ դիվիզիոնում, այսօր` Մադրիդում

Մադրիդի «Ռեալի» նորեկ Իսկոն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ իր կյանքը վերջին տարիներրին շատ է փոխվել:

-Դա մի փոքր գլխապտույտ առաջացնող պատմություն է: Երեք տարի առաջ ես խաղում էի երրորդ դիվիզիոնում, իսկ այսօր այստեղ եմ` Մադրիդում: Դա անհավանական է:

«Մալագայում» երկու հիանալի տարի եմ անցկացրել: Մենք կարողացանք պատմություն կերտել` դուրս գալով բարդ իրավիճակից:

Այժմ ես իրոք շատ երջանիկ եմ, որ խաղալու եմ աշխարհի լավագույն ակումբում,-ասել է Իսկոն:

 


Հետևեք մեզ նաև Telegram-ում