Կալյեխոնը մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն

Կալյեխոնը մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն

Իտալական «Նապոլին» շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի ձեռք բերի «Ռեալի» կիսապաշտպան Խոսե Կալյեխոնին, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

«Արքայական» ակումբը ֆուտբոլիստին ու նրա գործակալին թույլատրել է բանակցություններ վարել նեապոլցիների ղեկավարության հետ: Մադրիդում շատ են ցանկանում, որ Կալյեխոնն ու իտալական ակումբը ընդհանուր հայտարարի գան: Երկու ակումբների միջև բանակցություններում ոչ մի խնդիր չի եղել, ու կողմերը շատ մոտ են նրան, որ հասնեն վերջնական համաձայնության: «Նապոլին» իսպանացի խաղացողի համար պատրաստ է վճարել մոտ 8 մլն. եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում