Երկրպագուները «Ռեալից» պահանջում են դիտարժան ու հարձակվողական ֆուտբոլ
05/07/2013 12:07

Նմանատիպ
Իսպանական Marca պարբերականը իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել, որպեսզի պարզի նրանց կարծիքը նոր մրցաշրջանում «Ռեալի» խաղաոճի ու խաղային մի քանի դիրքերի վերաբերյալ: Ըստ հարցման արդյունքների’ մադրիդյան ակումբի համակիրները ցանկանում են կիսապաշտպանությունում ու հարձակման գծում ավելի ստեղծագործական ոճի խաղացողների տեսնել:
Կիսապաշտպանության կենտրոնում երկրպագուները նախընտրում են Խաբի Ալոնսոյին ու Լուկա Մոդրիչին: Նրանք հիմնական կազմում են տեսնում նաև Կրիշտիանու Ռոնալդուին, Մեսուտ Օզիլին ու թիմի նորեկ Իսկոյին:
Հիշեցնենք’ «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Կառլո Անչելոտին, ով համարվում է հարձակվողական ֆուտբոլի կողմնակից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում