Բալոտելլի. Տևեսը չլսեց ինձ

Բալոտելլի. Տևեսը չլսեց ինձ

«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին պատմել է, որ անձամբ փորձել է «Մանչեսթեր Սիթիում» իր նախկին խաղընկեր Կառլոս Տևեսին համոզել’ տեղափոխվել միլանյան ակումբ:

-Մենք ուժեղ թիմ ունենք, բայց, որպեսզի պայքար մղենք եվրոպական ասպարեզում, անհրաժեշտ ուժեղացում է պետք: Ես կցանկանայի, որ մենք ձեռք բերեինք Իբրահիմովիչին:

Ես նաև փորձել եմ համոզել Տևեսին, որպեսզի ընտրի «Միլանը», սակայն նա չլսեց ինձ ու տեղափոխվեց «Յուվե»:

Էլ-Շաարավին ինձ ասել է, որ մնալու է ակումբում: Ես նրան պատասխանեցի, որ ճիշտ ընտրություն է կատարել: Ես երջանիկ եմ դրա համար,- ասել է Բալոտելլին Sportmediaset-ին տված հարցազրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում