Դել Բոսկե. Իսկոն հավաքականի ապագան է

Դել Բոսկե. Իսկոն հավաքականի ապագան է

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոսել է իսպանացի տաղանդավոր մի քանի ֆուտբոլիստների մասին, ովքեր ապագայում կարող են հայտնվել «կարմիր ֆուրիայի» կազմում:

-Մենք Իսկոյի հետ մեծ հույսեր ենք կապում: Նա հավաքականի ապագան է:

Իլյարամենդին’ կատարյալ կիսապաշտպան է: Նա նաև ամուր հոգեբանություն ունի, ինչը իրեն թույլ կտա հանդես գալ աշխարհի ցանկացած ակումբում,- ասել է դել Բոսկեն:

Հիշեցնենք’ Իսկոն բոլորովին վերջերս դարձավ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ, իսկ Ասյեր Իլյարամենդին հանդես է գալիս «Ռեալ Սոսյեդադի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում