Marca. Իգուայինը մնո՞ւմ է «Ռեալում»
05/07/2013 13:46
Կարդացեք նաև
Marca պարբերականի տեղեկություններով’ «Ռեալը» հարձակվող Գոնսալո Իգուայինի տրանսֆերի համար պաշտոնական առաջարկ չի ստացել:
Արգենտինացի ֆուտբոլիստի կենսագիր Ուլիսես Սանչես Ֆլորը տեղեկացրել է, որ «Արսենալը» խաղացողի համար պաշտոնական առաջարկ չի արել «Արքայական» ակումբին: Մադրիդցիները պատրաստ են դիտարկել Իգուայինին վաճառելու հնարավորությունը, սակայն միայն այն դեպքում, եթե գնորդը պատրաստ լինի վճարել 27 մլն. եվրո: Միևնույն ժամանակ, «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին արգենտինացուն տեսնում է իր թիմում ու հետևաբար, Գոնսալոն կարող է շարունակել կարիերան «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում