Մոյես. Ռոնալդու՞…Ես չեմ խոսում այլ ակումբների ֆուտբոլիստների մասին

Մոյես. Ռոնալդու՞…Ես չեմ խոսում այլ ակումբների ֆուտբոլիստների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը մեկնաբանել է շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն Կրիշտիանու Ռոնալդու կարող է վերադառնալ «Օլդ Թրաֆֆորդ»:

-Ես երբեք այլ ակումբների ֆուտբոլիստների մասին չեմ խոսում, քանի որ կարծում եմ դա սխալ է: Ամեն դեպքում, մեր ակումբը միշտ էլ հետաքրքրված է լավագույն խաղացողներով,-ասել է Մոյեսը:

Հիշեցնենք նաև, որ Կրիշտիանու Ռոնալդուն  երեկ հայտարարել է, որ իր ապագան տեսնում է «Ռեալում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում