Մոյեսը` Նանիի, Սմոլինգի և Յանգի` թիմին միանալու հավանակության մասին

Մոյեսը` Նանիի, Սմոլինգի և Յանգի` թիմին միանալու հավանակության մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Կրիս Սմոլինգը, կիսապաշտպան Էշլի Յանգը և հարձակվող Նանին վնասվածքների պատճառով, ամենայն հավանականությամբ, չեն մասնակցի թիմի’ Թայլանդում կայանալիք մինչմրցաշրջանային ուսումնամարզական հավաքին:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը:

-Այո, կասկածներ կան Յանգի և Սմոլինգի դեպքում: Նանին էլ քթի վիրահատության է ենթարկվել, սակայն հավանականություն կա, որ նրանք կկարողանան միանալ թիմին: Կհետևենք ֆուտբոլիստների դրությանը,-ասել է Մոյեսը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում