Բենիտեսն` Իսպանիայի հավաքականը գլխավորելու հավանականության մասին
06/07/2013 12:32

Նմանատիպ
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոսել է Իսպանիայի հավաքականը գլխավորելու հնարավորություններից և իր նոր թիմը համեմատել է «Լիվերպուլի» հետ:
-«Նապոլիում» շատ են տաղանդավոր ֆուտբոլիստները, ովքեր հաղթանակների և տիտղոսների քաղց ունեն: Հենց այդ պատճառով էլ «Նապոլին» ինձ հիշեցնում է «Լիվերպուլին»:
Կարո՞ղ եմ արդյոք գլխավորել Իսպանիայի հավաքականը…Անկեղծ, հույս ունեմ, որ Վիսենտե դել Բոսկեն դեռ երկար տարիներ կմարզի թիմին, այդ իսկ պատճառով էլ նման խոսակցություններն անտեղի եմ համարում,-ասել է Բենիտեսը Minuto 116-ին տված հարցազրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում