«Բավարիան» տուգանել է Գյոտցեին և ևս երկու ֆուտբոլիստների

«Բավարիան» տուգանել է Գյոտցեին և ևս երկու ֆուտբոլիստների

Մյունխենի «Բավարիան» տուգանել է  Մարիո Գոմեսին, Մարիո Գյոտցեին  և Յան Կիրկհոֆին՝ ակումբի պաշտոնական միջոցառումների ժամանակ Nike-ի շապիկ հագնելու համար: Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից:

Հիշեցնենք, որ «Բավարիայի» պաշտոնական հովանավորը և գործընկերը Adidas-ն է, իսկ Գյոտցեն ու Կիրկհոֆը իրենց շնորհանդեսներին ներկայացել են Nike-ի հագուստով: Իսկ ահա Մարիո Գոմեսը Nike գլխարկով լուսանկարվել է ակումբի մարզաբազայում: Հավելենք, որ տուգանքի չափի մասին տեղեկություններ չկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում