Սանչես. Ցանկանում եմ «Բարսելոնայի» համար կարևոր խաղացող դառնալ
06/07/2013 17:20

Նմանատիպ
«Բարսելոնայի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը գնահատել է նախորդ մրցաշրջանը, ինչպես նաև խոստովանել, որ ցանկանում է ավելի շատ օգուտ բերել իր թիմին:
-Ես անցյալ մրցաշրջանի վերաբերյալ հակասական զգացողություններ ունեմ: Ցանկանում էի «Բարսելոնային» օգնել’ ավելիին հասնել, բայց մրցաշրջանի վերջում չկարողացա դրանում ներդրում ունենալ: Բայց, մյուս կողմից, ես մի քանի գոլեր խփեցի առաջնության վերջնամասում ու ուրախ եմ դրա համար:
Հաջորդ մրցաշրջանի համար իմ նպատակը’ տիտղոսներ հաղթելն ու թիմի համար կարևոր խաղացող դառնալն է, սակայն այդ ամենն անելը հեշտ չի լինի: «Բարսելոնա» է եկել Նեյմարը, ու ոչ միայն ես եմ ցանկանում խաղային ժամանակ ստանալ,- ասել է Սանչեսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում