Նեստա. Անչելոտին իդեալական մարզիչ է «Ռեալի» համար
06/07/2013 17:39

Նմանատիպ
«Միլանի» ու Իտալիայի հավաքականի պաշտպան Ալեսանդրո Նեստան խոսել է Կառլո Անչելոտիի’ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին, ինչպես նաև խոստովանել, որ անպայման դիտում է իր նախկին թիմի բոլոր հանդիպումները:
-Կառլո Անչելոտին իդեալական մարզիչ է «Ռեալի» համար: Չեմ կասկածում’ նա կհաղթահարի այն ճնշումը, որն իր վրա կգործադրվի Իսպանիայում:
Հաճելի չէ տեսնել, որ «Միլանը» ֆինանսական դժվարություններ ունի: Ակումբը միշտ կարողացել է իրեն թանկարժեք գնումներ թույլ տալ, սակայն հիմա այլ ժամանակներ են եկել: Ես մինչ այսօր դիտում եմ «Միլանի» բոլոր հանդիպումները, ու միշտ կմնամ նրա երկրպագուն,- ասել է Նեստան:
Հիշեցնենք’ Նեստան ներկայումս հանդես է գալիս ՄԼՍ-ի «Մոնրեալ Իմպակտ» ակումբում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում