Շվայնշտայգեր. Գվարդիոլայի պահանջները հասկանալու համար ժամանակ է պետք

Շվայնշտայգեր. Գվարդիոլայի պահանջները հասկանալու համար ժամանակ է պետք

«Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը խոսել է թիմի նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ աշխատանքային առաջին օրերի մասին:

-Մեզ ժամանակ է պետք, որպեսզի հասկանանք նրա պահանջները: Ես հիշում եմ’ երբ թիմ եկավ Լուի վան Գալը, մենք միմյանց հասկանալու համար շատ ժամանակ վատնեցինք: Այժմ Գվարդիոլայի հարմարվելը երկար ժամանակ չի խլի: Մենք ցանկանում ենք շարունակել հաղթել: Ուզում ենք նորից ունենալ այն զգացումը, որը կար «Ուեմբլիի» եզրափակչից հետո,- ասել է Շվայնշտայգերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում