«Ինտերն» ու Ստանկովիչը խզել են պայմանագիրը
06/07/2013 19:23

Նմանատիպ
34-ամյա կիսապաշտպան Դեյան Ստանկովիչը լքել է «Ինտերը»: Չնայած սերբ ֆուտբոլիստի’ միլանյան ակումբի հետ գործող պայմանագիրն ավարտվում էր 2014 թվականին’ այն խզվել է փոխադարձ համաձայնությամբ:
«Ներաձուրիների» կազմ Ստանկովիչը տեղափոխվել էր 2004 թվականին, «Լացիոյից»: «Ինտերի» հետ նա հինգ անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 2010 թվականին հաղթել է Չեմպիոնների լիգայում ու Աշխարհի ակումբային առաջնությունում, նաև բազմիցս նվաճել է Իտալիայի գավաթն ու Սուպերգավաթը: Միլանյան ակումբի մարզաշապիկով կիսապաշտպանն անցկացրել է 321 հանդիպում’ խփելով 41 գնդակ:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Ստանկովիչը բազում առաջարկներ ունի իտալական ակումբներից ու ԱՄԷ-ից: Կա նաև Բելգրադի «Ցրվենա Զվեզդա» վերադառնալու հավանականություն, որի կազմում նա հանդես է եկել 1994-1998 թվականներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում