Շախմատային լրահոս
06/07/2013 20:47

Նմանատիպ
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Բենասկ քաղաքում անցկացվող 33-րդ օփենում երկու տուրից հետո վաստակել է 2 միավոր եւ մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: Մրցաշարին մասնակցում է 428 շախմատիստ:
Գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը եւ Հովիկ Հայրապետյանը Իսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացվող 36-րդ օփենում երկու տուրից հետո վաստակել են 1,5-ական միավոր: Նրանք ինն առաջատարներից ետ են մնում կես միավորով: Մրցաշարին մասնակցում է 83 շախմատիստ:
Միջազգային վարպետ Միքայել Հակոբովը (Ֆինլանդիա) Էստոնիայի Վիլյանդի քաղաքում անցկացվող Իլմար Ռաուդի 47-րդ հուշամրցաշարում յոթ տուրից հետո վաստակել է 6 միավոր եւ միանձնյա գլխավորում է աղյուսակը: Մրցաշարին մասնակցում է 70 շախմատիստ:
Տեղեկանում ենք Հայաստանի Շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում