«Ալաշկերտ 2»-ը հաղթել է «Արարատ 2»-ին

Նմանատիպ
Հերթական ստուգողական հանդիպումն անցկացրեց «Ալաշկերտ-2»-ը: Ձորաղբյուրում ալաշկերտցիները հյուրընկալվեցին «Արարատ-2»-ին: Տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Արդեն 5–րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ «Ալաշկերտ-2»-ի կենտրոնական պաշտպան Նարեկ Հարությունյանը: 21-րդ րոպեին հեռահար գեղեցիկ հարվածով իր թիմի առավելությունը կրկնապատկեց Արմեն Ավագյանը: Քիչ անց արարատցիներին հաջողվեց կրճատել հաշվի մեջ եղած տարբերությունը’ 2:1: Գոլը հեղինակեց Մհեր Սահակյանը:
Ընդմիջումից հետո երկու թիմերի մարզիչներն էլ մեծ թվով փոխարինումներ կատարեցին և նոր գոլ չարձանագրվեց:
Հավելենք, որ հուլիսի 13-ին «Ալաշկերտը» պլանավորում է Հանքավանում ևս մեկ անգամ մրցակցել «Արարատի» հետ: Իսկ հուլիսի 14-ին «Ալաշկերտ-2»-ն Արտաշատում ուժերը կչափի «Շենգավիթի» հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում