Բրազիլիայում մասնատել են ֆուտբոլիստին դանակահարած մրցավարի մարմինը

Բրազիլիայում մասնատել են ֆուտբոլիստին դանակահարած մրցավարի մարմինը

Բրազիլիայում սիրողական խաղերից մեկից հետո ոստիկանությունը ձերբակալել է երկրպագուներից մեկին, ում կասկածում են մրցավարի սպանության մեջ: Դեպքը տեղի է ունեցել Բրազիլիայի նահանգ Մարանյանում: Correio24horas-ի հաղորդած տեղեկություններով՝ մրցավարը ֆուտբոլիստին հեռացրել է խաղադաշտից, բայց վերջինս հրաժարվել է լքել դաշտը և սկսել վիրավորել նրան: Մրցավարն էլ իր հերթին դանակահարել է ֆուտբոլիստին, ինչից հետո դաշտ են ներխուժել մարզիկի հարազատներն ու ընկերները, ովքեր մասնատել են մրցավարի մարմինը, ապա գլուխը կանգնեցրել ցցի վրա: 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում