Կուրտուա. «Ռեալի» և «Բարսելոնայի» գերիշխանությունը վերացնելը բարդ է

Կուրտուա. «Ռեալի» և «Բարսելոնայի» գերիշխանությունը վերացնելը բարդ է

«Ատլետիկոյի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է առաջիկա մրցաշրջանից ունեցած սպասելիքներից:

-Թիմի նպատակը ևս մեկ տիտղոս նվաճելն է: Մենք կարող ենք դա անել արդեն օգոստոսին’ Սուպերգավաթի խաղում: Պայքարելու ենք Իսպանիայի չեմպիոնի կոչման համար, սակայն «Ռեալի» և «Բարսելոնայի» գերիշխանությունը բարդ է վերացնել:

Չեմպիոնների լիգայում կփորձենք որքան հնարավոր է առաջ ընթանալ: Նախորդ մրցաշրջանում տեսանք, որ «Մալագան» գրեթե կիսաեզրափակչում էր, մենք ևս կարող ենք,-ասել է Կուրտուան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում