Կարվալյու. Ռոնալդուն Մեսսիից կատարյալ ֆուտբոլիստ է
07/07/2013 11:37

Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» նախկին և «Մոնակոյի» ներկայիս պաշտպան Ռիկարդու Կարվալյուն համոզված է, որ Կրիշտիանու Ռոնալդուն երկարաձգելու է «Արքայական» ակումբի հետ իր պայմանագիրը:
-Ովքեր լքել են «Ռեալը», հետագայում զղջացել են, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն կերկարաձգի պայմանագիրը: Նա հաղթողի հոգեբանություն ունի, միշտ ցանկանում է խաղալ և հաղթել, դրա համար էլ չեմ կասկածում, որ նա կմնա «Ռեալում»:
Կրիշտիանու Ռոնալդուն ավելի կատարյալ ֆուտբոլիստ է, քան Մեսսին: Ես դա ասում եմ, ոչ թե նրա համար, որ պորտուգալացի եմ, այլ որովհետև օբյեկտիվ եմ,-ասել է Կարվալյուն A Bola-ի հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում