Տրեզեգեն մտադիր է շարունակել ելույթները Արգենտինայում

Տրեզեգեն մտադիր է շարունակել ելույթները Արգենտինայում

«Ռիվեր Փլեյթի» նախկին հարձակվող Դավիդ Տրեզեգեն բանակցություններ է վարել «Ռոսարիո Սենտրալի» գլխավոր մարզիչ Միգել Անխել Ռուսսոյի հետ’ արգենտինական այդ թիմում կարիերան շարունակելու հնարավորությունը քննարկելու համար, հաղորդում է ESPN-ը:

Վերջին մեկուկես տարին ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստը անցկացրել է «Ռիվեր Փլեյթի» կազմում, սակայն այդ թիմի գլխավոր մարզիչ Ռամոն Դիասը հրաժարվեց 35-ամյա խաղացողի ծառայություններից:

Տրեզեգեն առաջարկ է ստացել նաև «Ինդեպենդիենտեից», սակայն հարձակվողը չի ցանկացել հանդես գալ երկրորդ դիվիզիոնում: Միևնույն ժամանակ, «Ռոսարիո Սենտրալը» հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Արգենտինայի առաջին լիգայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում