Անչելոտին դեմ է Պեպեին վաճառելուն
07/07/2013 15:20

Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատրասվում է թիմում պահել պաշտպան Պեպեին:
«Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչներն ավելի վաղ հաստատել էին պորտուգալացի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունը ու պատրաստ էին տրանսֆերի համար վճարել 30 մլն. եվրո, սակայն իտալացի մասնագետը չի ցանկանում բաց թողնել խաղացողին:
Տեղեկացվում է, որ մադրիդյան ակումբը դեմ չի եղել Պեպեին վաճառելու տարբերակին, սակայն Անչելոտին խնդրել է չանել դա, եթե նույնիսկ «քաղաքայինները» ֆինանսական տեսանկյունից լավ առաջարկ կատարեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում