Ռայոլա. Չգիտեմ` որքա՞ն ժամանակ «Միլանը» կկարողանա պահել Բալոտելլիին
07/07/2013 16:48

Նմանատիպ
Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, ով զբաղվում է նաև Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային հարցերով, իտալական ակումբների մասին այնքան էլ լավ կարծիք չունի:
-Իտալական ակումբները ռեսուրսներ չունեն թոփ-ֆուտբոլիստների գնելու համար: Նրանք կարող են վարձատրել միայն իսպանական կամ անգլիական ակումբների առաջարկած գումարի երրորդի չափով:
Ինչ վերաբերում է Մարիո Բալոտելլիին և «Միլանին», ապա ես չգիտեմ, թե դեռ որքան ժամանակ ակումբը կկարողանա պահել Բալոտելլիին,-ասել է Ռայոլան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում