Գվարդիոլան «Բավարիա» է հրավիրել դիետոլոգի

Գվարդիոլան «Բավարիա» է հրավիրել դիետոլոգի

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան թիմ է հրավիրել դիետոլոգի: Հաղորդում է Bild-ը:

Մյունխենցիների սննդակարգին այսուհետ հետևելու է Մոնա Նեմմերը: Աղբյուրի հաղորդած տեղեկությունների համաձայն’ երիտասարդ դիետոլոգը ֆուտբոլիստներին յուրաքանչյուր մարզումից հետո հատուկ բանանե կոկտեյլ է տալիս:

Ֆուտբոլիստներից Կլաուդիո Պիզարոն արդեն գոհունակություն է հայտնել դիետոլոգի աշխատանքից.

-Բանանե կոկտեյլը մեզ օգնում է արագ վերականգնվել: Ամեն ինչ հիանալի է,-ասել է Պիզարոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում