Պույոլ. «Բավարիան» հաղթեց, բայց մրցավարությունը որոշակի դեր խաղաց

Պույոլ. «Բավարիան» հաղթեց, բայց մրցավարությունը որոշակի դեր խաղաց

«Բարսելոնայի» պաշտպան Կարլես Պույոլն իսպանական ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցում վերհիշել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Բավարիայից» խոշոր հաշվով կրած պարտությունները:

-Իհարկե, «Բավարիան» դիմակայության արդար հաղթողն էր: Սակայն պետք է ուշադրություն դարձնել նաև այն բանի վրա, թե ինչպիսի վիճակում էին այդ պահին թիմերը:

Չեմ ցանկանում վիրավորել մրցավարներին, բայց առաջին խաղում մրցավարությունը որոշակի դեր խաղաց: Երբ դու 0:4 հաշվով պարտություն ես կրում, ապա պատասխան խաղում ընդհանուր դիմակայությունում հաղթանակ տոնելը բարդ է,-ասել է Պույոլը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում