Ռոբեն. Գվարդիոլան կօգնի ինձ զարգանալ
08/07/2013 11:51

Նմանատիպ
«Բավարիայի» ֆուտբոլիստ Արյեն Ռոբենը մարզումներին վերադառնալուց հետո խոսել է Գվարդիոլայի աշխատանքից և ամփոփել է նախորդ մրցաշրջանը:
-Նախորդ մրցաշրջանի վերջում բոլորը հիանալի աշխատեցին, և հնարավոր է, որ թրեբլը իմ տքնաջան աշխատանքի արդյունքն էր: Ես դեռ մինչ օրս չեմ կարողանում լիովին հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ նախորդ մրցաշրջանում:
Կարիերայիս ընթացքում շատ մարզիչների հետ եմ աշխատել, իսկ հիմա հնարավորոթյուն ունեմ աշխատելու հիանալի մասնագետի ղեկավարությամբ: Թեպետ ես արդեն մեծացել եմ, պատրաստ եմ որքան հնարավոր է լավացնել խաղս: Կարծում եմ, որ Գվարդիոլան կօգնի ինձ զարգանալ ճիշտ ուղղությամբ,-ասել է Ռոբենը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում