Պոդոլսկի. Հիանալի կլինի` Իգուայինը գա «Արսենալ»
08/07/2013 12:27

Նմանատիպ
«Արսենալի» հարձակվող Լուկաս Պոդոլսկին ողջունում է «Ռեալի» իր գործընկեր Գոնսալո Իգուաինի’ Լոնդոն հնարավոր տեղափոխությունը, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը կարծում է, որ արգենտինացին բավականաչափ կամրապնդի թիմի հարձակվողական ներուժը:
-Միշտ լավ է, երբ թիմի կազմը համալրում են ուժեղ ֆուտբոլիստներ: Հիանալի կլինի, եթե Իգուայինը տեղափոխվի «Արսենալ»: Անձամբ ինձ համար դա խնդիր չի առաջացնի: Անգլիական ֆուտբոլը տարբերվում է իսպանականից, որտեղ չեմպիոնական տիտղոսի համար պայքարում են միայն երկու թիմեր: Պրեմիեր լիգայում ամենաբարձր հորիզոնականներին հավակնում են հինգ, վեց ու նույնիսկ յոթ ակումբներ,- ասել է Պոդոլսկին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում