Վիլլաշ-Բոաշը հաջորդ ամառ կգլխավորի «Մոնակո՞ն»

Վիլլաշ-Բոաշը հաջորդ ամառ կգլխավորի «Մոնակո՞ն»

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը մեկ տարի անց «Մոնակոյի» մարզչական նստարանին կարող է փոխարինել Կլաուդիո Ռանիերիին:

Մոնեգասկեցիները 35-ամյա մասնագետին առաջարկ են կատարել այս ամառ: Բանակցությունների ընթացքում պորտուգալացին կտրականապես չի մերժել ֆրանսիական ակումբին, սակայն նշել է, որ ցանկանում է Լոնդոնում աշխատել ևս մեկ տարի:

Հաջորդ ամառ Վիլլաշ-Բոաշը բաց կլինի առաջարկների համար:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ մասնագետը կարող է գլխավորել «ՊՍԺ»-ն, սակայն փարիզցիների ընտրությունն ի վերջո կանգ առավ Լորան Բլանի թեկնածության վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում