Դավիդ Վիլյան համաձայնության է եկել «Տոտենհեմի» հետ

Դավիդ Վիլյան համաձայնության է եկել «Տոտենհեմի» հետ

«Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան արդեն այս շաբաթ կարող է պաշտոնապես դառնալ «Տոտենհեմի» ֆուտբոլիստ:

Mirror-ը տեղեկացնում է, որ «շպորների» առաջատար Գարեթ Բեյլն արդեն միացել է թիմին ու նախապատրաստվում է նոր մրցաշրջանին, իսկ այժմ սպասվում է անվանի իսպանացու ժամանումը: Ըստ աղբյուրի’ Վիլյան արդեն համաձայնության է եկել լոնդոնցիների հետ, իսկ այժմ մնացել է պայմանավորվել միայն «Բարսելոնայի» ղեկավարության հետ:

31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվում է հաջորդ տարվա մայիսին, իսկ ակումբը մտադիր է նրա վաճառքից ստանալ 8,6 մլն. ֆունտ ստեռլինգ: Խնդիրը նրանումն է, որ լոնդոնյան ակումբը նման մեծ գումար վճարել չի պատրաստվում ու ցանկանում է, որ իսպանացիներն այս հարցում զիջումների գնան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում