Շվայնշտայգերը լքել է «Բավարիայի» ճամբարը
08/07/2013 13:40

Նմանատիպ
«Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հեռացել է Իտալիայից, որտեղ մյունխենցիներն անցկացնում են իրենց ուսումնամարզական հավաքը, և բժիշկ Հանս-Վիլհեմ Մյուլլեր-Վոլֆարտի ու ֆիզիոթերապևտ Ջերրի Հոֆմանի հետ վերադարձել Մյունխեն:
Ակումբը պնդում է, որ անհանգստանալու կարիք չկա, իսկ այսպիսի որոշում է կայացվել, որպեսզի խաղացողը լավ վերականգնվի վերջին վիրահատությունից հետո: Գերմանացին պետք է մարզումներին միանա ուրբաթ, երբ թիմն արդեն վերադարձած կլինի հայրենիք:
-Ես կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել, բայց հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Պետք է մի փոքր հոգ տանեմ իմ մասին,- ասել է Շվայնշտայգերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում