«Ման. Սիթին» առաջին մարզումն է անցկացրել Պելլեգրինիի ղեկավարությամբ

«Ման. Սիթին» առաջին մարզումն է անցկացրել Պելլեգրինիի ղեկավարությամբ

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը այսօր’ հուլիսի 8-ին, վերադարձել են արձակուրդից ու հավաքվել ակումբի մարզաբազայում: Ինչպես հայտնում է «քաղաքայինների» պաշտոնական կայքը, նախաճաշից հետո թիմն առաջին մարզումն է անցկացրել միջմրցաշրջանի ընթացքում, որը դեբյուտային էր նաև նոր գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինիի համար:

Ընդգծենք, որ հիմնական թիմի հետ է սկսել մարզվել նաև «Սիթիի» երիտասարդական կազմը, որը նոր մրցաշրջանից գլխավորում է հայտնի ֆրանսիացի Պատրիկ Վիեյրան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում