«Բավարիա». Գոմեսը չի տեղափոխվել «Ֆիորենտինա»

«Բավարիա». Գոմեսը չի տեղափոխվել «Ֆիորենտինա»

Գերմանիայի հավաքականի հարձակվող Մարիո Գոմեսը մնում է «Բավարիայի» ֆուտբոլիստ, չնայած իտալական մամուլն արդեն կայացած փաստ էր համարում նրա’ «Ֆիորենտինա» տեղափոխությունը: Այս մասին գերմանացի լրագրողների հետ զրույցում հայտարարել է մյունխենյան ակումբի մամուլի ծառայության ղեկավար Մարկուս Հերվիկը: Ավելի վաղ տեղեկացվում էր, որ «մանուշակները» համաձայնության են եկել գերմանական գրանդի հետ ու Գոմեսի համար կվճարեն 15 մլն. եվրո:

-Գոմեսի տրանսֆերը չի կայացել: Մեր ակումբը «Ֆիորենտինայի» հետ այս պահին ոչ մի համաձայնություն չունի,- ասել է Հերվիկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում