Ռոսել. Մեսսին ու Նեյմարը` լավ մարդիկ են ու կհասկանան միմյանց

Ռոսել. Մեսսին ու Նեյմարը` լավ մարդիկ են ու կհասկանան միմյանց

«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը վստահություն է հայտնել, որ թիմի հարձակվողներ Լիոնել Մեսսիի ու Նեյմարի միջև փոխըմբռնման առումով խնդիրներ չեն առաջանա, հաղորդում է իսպանական մամուլը:

Կատալոնական ակումբի ղեկավարը ընդգծել է արգենտինացի ու բրազիլացի ֆուտբոլիստների մարդկային որակները:

-Նեյմարն ու Մեսսին’ լավ մարդիկ են: Իսկ այդպիսիք միշտ հասկանում են միմյանց: Լավ է, որ մենք Նեյմարին գնեցինք մինչև Կոնֆեդերացիաների գավաթի մեկնարկը, քանի որ հակառակ դեպքում նրա գինը շատ ավելի կբարձրանար,- ասել է Ռոսելը:

Հիշեցնենք’ «Բարսելոնան» «Սանտոսին» վճարեց 57 մլն. եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում