Սառա Կարբոներոն կողմ է առանց ամուսնանալու երեխա ունենալուն
08/07/2013 19:53
Նմանատիպ
Իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասի հղի ընկերուհին`Սառա Կարբոներոն, խոսել է արտամուսնական հղիության մասին: La Razon թերթը հնարավորություն է ունեցել զրուցել իսպանուհի լրագրողուհու հետ:
Սառայի խոսքերով` այժմ նորաձև է երեխա ունենալ`առանց ամուսնանալու: Դարպասապահի ընկերուհին կարծում է, որ դրանում վատ, բացասկան բան չկա:
Նշենք, որ երկար ժամանակ խոսակցություններ էին պտտվում, որ զույգը շուտով կամուսնանա, բայց հարսանիքն այդպես էլ չկայացավ: Շատերը սպասում են, որ զույգը կամուսնանա երեխայի ծնունդից հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում