Պերես. Չենք ցանկանում, որ Իգուայինը հեռանա

Պերես. Չենք ցանկանում, որ Իգուայինը հեռանա

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ Գոնսալո Իգուայինին ձեռք բերելու նպատակով «Արսենալից» որևէ պաշտոնական առաջարկ չի ստացել:

-Մենք չենք ցանկանում, որ Իգուայինը հեռանա: Բացի այդ կարող եմ վստահեցնել, որ «Ռեալը» նրա տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական առաջարկ «Արսենալից» չի ստացել. ոչ 10 մլն և ոչ էլ 27 մլն արժողությամբ,-ասել է Պերեսը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում