Վարդան Մինասյան. Կլոպի հետ աշխատելը մեծ պլյուս է Մխիթարյանի համար
Կարդացեք նաև
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է մեր ընտրանու ու Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի’ Դորտմունդի «Բորուսսիա» տեղափոխությունը:
-Սա նրա համար մեծ քայլ է դեպի առաջ: Հասկանում եմ’ «Շախտյորը» մեծ ակումբ է, սակայն դժվար է համեմատել Գերմանիայի ու Ուկրաինայի առաջնությունները: Ակնհայտ է’ գերմանական առաջնությունն ավելի ուժեղ է: Դա ոչ ոքի համար գաղտնիք չէ:
Ինչ վերաբերում է թիմի խաղաոճին, ապա ես կարծում եմ, որ Մխիթարյանը լիովին համապատասխանում է «Բորուսսիային»: Նա այնտեղ կարող է շատ լավ հանդես գալ: Բացի այդ, այստեղ մեծ պլյուս է նաև մարզչի գործոնը: Յուրգեն Կլոպը’ ներկայիս լավագույն մասնագետներից մեկն է: Նա, ով խաղում է Կլոպի գլխավորությամբ, առաջընթաց ապրելու մեծ հնարավորություններ ունի: Բավական է միայն հիշել, թե քանի խաղացողների են նրանք աճեցրել ու վաճառել այլ ակումբների: Վստահ եմ’ դա մեծ պլյուս է Հենրիխի համար:
Մխիթարյանի մասին կարելի է երկար խոսել, սակայն նրա գլխավոր հատկանիշը’ դա պրոֆեսիոնալիզմն է: Նա միշտ իր առջև բարձր նպատակներ է դնում ու փորձում է հասնել դրանց: Նա շատ համակրելի է ինչպես որպես ֆուտբոլիստ, այնպես էլ որպես մարդ: Նա իսկական պրոֆեսիոնալ է: Նա ունի և՛ արագություն, և՛ դրիբլինգ, և՛ ֆիզիկական պատրաստականություն, և՛ խաղային մտածողություն,- ասել է Մինասյանը Чемпионат.com-ին տված հարցազրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում