Կալյեխոնը չորսամյա պայմանագիր կկնքի «Նապոլիի» հետ
09/07/2013 14:08
Կարդացեք նաև
«Ռեալի» կիսապաշտպան Խոսե Մարիա Կալյեխոնը մոտ է իտալական «Նապոլի» տեղափոխվելուն:
Ֆուտբոլիստն այսօր կժամանի Նեապոլ, որտեղ ակումբի հետ կկնքի չորս տարվա պայմանագիր: Տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 10 մլն. եվրո:
Կալյեխոնը Մադրիդ է տեղափոխվել 2011 թվականին, «Էսպանյոլից», 5,5 մլն. եվրոյի դիմաց: Ավարտված մրցաշրջանում նա մասնակցել է 30 հանդիպման ու դարձել 3 գոլի հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում