Հայտնի է Լա Լիգայի նոր առաջնությունում «Էլ Կլասսիկոների» օրերը

Հայտնի է Լա Լիգայի նոր առաջնությունում «Էլ Կլասսիկոների» օրերը

Իսպանիայում հրապարակել են Լա Լիգայի նոր առաջնության խաղացանկը, հաղորդում է տեղական մամուլը: «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» միջև «կլասսիկոները» տեղի կունենան հոկտեմբերին ու մարտին: «Կամպ Նոու» մարզադաշտում իսպանական երկու գրանդները կհանդիպեն հոկտեմբերի 26-ին կամ 27-ին, իսկ «Սանտիագո Բեռնաբեուում»’ մարտի 22-ին կամ 23-ին:

Առաջին տուրի խաղացանկը.

«Բարսելոնա» – «Լևանտե»

«Վալենսիա» – «Մալագա»

«Ռեալ Մադրիդ» – «Բետիս»

«Սևիլյա» – «Ատլետիկո»

«Ռեալ Սոսյեդադ» – «Խետաֆե»

«Վալյադոլիդ» – «Ատլետիկ Բիլբաո»

«Օսասունա» – «Գրանադա»

«Սելտա» – «Էսպանյոլ»

«Ռայո Վալյեկան» – «Էլչե»

«Ալմերիա» – «Վիլյառեալ»

Հետևեք մեզ նաև Telegram-ում