Ռոբեն. «Բավարիայից» ոչ ոք չի հավակնում «Ոսկե գնդակին»

Ռոբեն. «Բավարիայից» ոչ ոք չի հավակնում «Ոսկե գնդակին»

«Բավարիայի» կիսապաշտպան Արիեն Ռոբենը, ով մյունխենյան ակումբի հետ նախորդ մրցաշրջանում հաղթեց Չեմպիոնների լիգան, Բունդեսլիգան ու երկրի գավաթը, իրեն չի համարում «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդ:

-«Բավարիան» հաղթել է, քանի որ մենք իսկական թիմ էինք: Որքանով ես տեղյակ եմ, «Բավարիայից» «Ոսկե գնդակին» ոչ ոք չի հավակնում,- հոլանդացու խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում