Հենրիխ Մխիթարյանի դեբյուտը Բունդեսլիգայում կկայանա «Աուգսբուրգի» հետ խաղում
09/07/2013 15:58

Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիան», որի շարքերը համալրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Գերմանիայի նոր առաջնությունում առաջին հանդիպումն անցկացնելու է օգոստոսի 10-ին կամ 11-ին: Կոնկրետ օրը որոշվելու է ավելի ուշ: Մրցակիցը լինելու է «Աուգսբուրգը»: Այդպիսով, հայ ֆուտբոլիստը Բունդեսլիգայում իր առաջին խաղը կանցկացնի հենց այդ թիմի հետ արտագնա մրցավեճում:
Հիշեցնենք’ Մխիթարյանը երեկ պաշտոնապես դարձավ դորտմունդյան ակումբի ֆուտբոլիստ, որի կազմում հանդես է գալու 10 համարի մարզաշապիկով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում