ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները

Հայտնի են դարձել ՈւԵՖԱ-ի վարկածով 2012-2013 մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման 10 թեկնածուների անունները: Այս մասին աղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հավակնորդների թվում են՝ Գարեթ Բեյլը («Տոտենհեմ»), Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»), Լիոնել Մեսին («Բարսելոնա»), Զլատան Իբրահիմովիչը (ՊՍԺ), Ռոբերտ Լեւանդովսկին («Բորուսիա»), Թոմաս Մյուլերը («Բավարիա»), Արյեն Ռոբենը («Բավարիա»), Ֆրանկ Ռիբերին («Բավարիա»), Բաստիան Շվայնշտայգերը եւ («Բավարիա»), Ռոբին վան Պերսին («Մանչեսթեր Յունայթեդ»)։

Նշենք, որ մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 29-ին Մոնակոյում, իսկ օգոստոսի 6-ին կհրապարակվեն հաղթողի 3 թեկնածուները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում