«Փյունիկը» շնորհավորում է Մխիթարյանին

«Փյունիկը» շնորհավորում է Մխիթարյանին

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը, մարզչական շտաբը և ֆուտբոլիստները շնորհավորում են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին՝ Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելու կապակցությամբ:

Մեր ակումբի սանը կարողացավ անել այն, ինչը մինչ այս չէր հաջողվել ոչ մի հայ ֆուտբոլիստի: Իր տաղանդի, մեծ աշխատասիրության և ֆուտբոլային մտածելակերպի շնորհիվ Հենրիխը «Փյունիկ» ակումբի փորձառու մարզիչների ղեկավարությամբ շատ արագ հասավ բարձունքների մեր երկրում և տեղափոխվեց Ուկրաինա, որտեղ, ինչպես և Հայաստանում նվաճեց բոլոր հնարավոր տիտղոսները:

Այսօր «Փյունիկը» հպարտանում է իր սանի նման հաջողությամբ, քանի որ Մխիթարյանը կլինի առաջին հայ ֆուտբոլիստը, ով հանդես կգա Բունդեսլիգայում, հանդես կգա գերմանական լավագույն թիմերից մեկում’Եվրոպայի լավագույն մարզիչներից մեկի գլխավորությամբ: Միևնույն ժամանակ մենք հավատում ենք. որ «Փյունիկ» ակումբի սաներից դեռ շատերը կխաղան բարձրակարգ ֆուտբոլ՝ եվրոպական լավագույն առաջնություններում: Մխիթարյանի հարթած ուղին պետք է շարունակություն ունենա:

www.fcpyunik.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում