Կոկորինը՝ պաշտոնապես «Անժիի» խաղացող
10/07/2013 14:39

Նմանատիպ
Մախաչկալայի «Անժին» պաշտոնապես հաստատել է, որ ակումբը համաձայնության է եկել Մոսկվայի «Դինամոյի» հետ Ռուսաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կոկորինի տրանսֆերի շուրջ: Այս մասին տեղեկացնում է դաղստանյան թիմի պաշտոնական կայքը: «Անժին» 22-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 19 միլիոն եվրո:
-Մենք ուրախ ենք, որ Ալեքսանդրը համալրեց մեր ակումբի շարքերը: Կասկած չկա, որ մենք նրա հետ հույսեր ենք կապում և համոզված ենք, որ Կոկորինը ցույց կտա իր մարզական տաղանդը,-ասել է «Անժիի» գլխավոր տնօրեն Այվազ Կազիահմեդովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում