Յովետիչը համաձայն է խաղալ «Ման. Սիթիում»

Յովետիչը համաձայն է խաղալ «Ման. Սիթիում»

«Ֆիորենտինայի» հարձակվող Ստեֆան Յովետիչը համաձայնել է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:

Չեռնոգորիայի հավաքականի ֆուտբոլիստը պատրաստ է 5 տարվա պայմանագիր կնքել նոր ակումբի հետ: Ըստ պայմանագրի նա տարեկան 4 մլն եվրո կաշխատի: Այդուհանդերձ «Ման. Սիթին» դեռ չի համաձայնեցրել գործարքի պայմանները «Ֆիորենտինայի» հետ: Նրանք 25 մլն են գնահատում գործարքը ու սպասում են «Ֆիորենտինայի» պատասխանին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում