«Ռեալը» երկարաձգել է պայմանագիրը Նաչո Ֆերնանդեսի հետ

«Ռեալը» երկարաձգել է պայմանագիրը Նաչո Ֆերնանդեսի հետ

Մադրիդի «Ռեալը» հայտարարել է պաշտպան Նաչո Ֆերնանդեսի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: Այժմ կողմերը համաձայնագրով կապված են առաջիկա չորս տարիների ընթացքում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

23-ամյա Նաչո Ֆերնանդեսը Իսպանիայի նախորդ առաջնությունում մասնակցել է 9 հանդիպման, որոնցից 6-ը’ մեկնարկային կազմում’ ստանալով 1 դեղին քարտ: Transfermarkt մասնագիտացված ինտերնետ-պորտալը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 3,5 մլն. եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում