Գվարդիոլան Նեյմարին փորձել է հետ պահել «Բարսելոնայից»

Գվարդիոլան Նեյմարին փորձել է հետ պահել «Բարսելոնայից»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան փորձել է «Սանտոսի» նախկին հարձակվող Նեյմարին գրավել գերմանական գրանդի կողմը, հաղորդում է Radio Globo-ն:

42-ամյա մասնագետը բրազիլացի խաղացողի հորն ասել է, որ մյունխենյան ակումբում իր որդին հնարավորություն կունենա դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, իսկ կատալոնացիներին գլխավորող Տիտո Վիլանովան չի կարողանա ճիշտ կերպով կազմակերպել նույն թիմում Նեյմարի ու Լիոնել Մեսսիի ներկայությունը:

Տեղեկացվում է, որ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի հայրը համաձայնել է որդու’ «Բավարիա» տեղափոխվելու տարբերակին, սակայն անձամբ Նեյմարը նախընտրել է «Բարսելոնան»:

Հիշեցնենք’ կատալոնական ակումբը նրա տրանսֆերի համար վճարել է 57 մլն. եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում