Ռոնալդուին կրկին շնորհվել է պորտուգալացի լավագույն մարզիկի կոչումը
11/07/2013 00:23

Նմանատիպ
Պորտուգալիայի մարզական լրագրողների ասոցիացիան’ CNID-ը, Պորտուգալիայից դուրս հանդես եկող պորտուգալացի լավագույն մարզիկի կոչումը շնորհել է «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին: Տեղեկանում ենք պորտուգալական ԶԼՄ-ներից:
Նշենք, որ Ռոնալդուի համար այս տիտղոսը 6-րդ անընդմեջն էր կարիերայում, իսկ ընդհանուր առմամբ 7-րդը: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Կրիշտիանուն 55 գոլ է հեղինակել և «Արքայական» ակումբի կազմում մասնակցել 55 խաղի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում