Նեյմարը «Բարսելոնայում» մարզաշապիկի համարի երկու տարբերակ ունի
10/07/2013 23:43
Նմանատիպ
«Բարսելոնայի» աստղային նորեկ Նեյմարը դեռ չի որոշել, թե որ համարի մարզաշապիկով է հանդես գալու իսպանական Լա Լիգայում իր առաջին մրցաշրջանում: Ինչպես հաղորդում է El Mundo Deportivo-ն, բրազիլացին երկու տարբերակ ունի. առաջինը 7 համարն է, որն ազատ է մնացել Դավիդ Վիլյայի’ «Ատլետիկո» տեղափոխությունից հետո, իսկ մյուսը’ 11-ը, որով կատալոնական ակումբում խաղացել է լեգենդար Ռոմարիոն:
11 համարի մարզաշապիկը Նեյմարի համար ավելի գրավիչ է, սակայն այն դեռևս պատկանում է Տիագո Ալկանտարային, ով, իր հերթին, մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:
Ավելացնենք, որ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում բրազիլացին հանդես էր գալիս 10 համարի տակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում