Ռոբինյոն` «Սանտոս» ձախողված տրանսֆերի պատճառների մասին

Ռոբինյոն` «Սանտոս» ձախողված տրանսֆերի պատճառների մասին

«Միլանի» հարձակվող Ռոբինյոն հայտարարություն է արել’ կապված իր’ «Սանտոս» տեղափոխության բանակցությունների հետ:

-Ես հրաժարվեցի շատ բաներից, «Միլանը» նույնպես գնաց զիջումների, սակայն Բրազիլիայի տնտեսական իրավիճակի պատճառով տրանսֆերը չի կայանա: Ոչ ոք մեղավոր չէ այս իրավիճակում. բոլորն արել են ամենը, ինչ կարող էին: Ես կշարունակեմ հանդես գալ «Միլանում» ու կատարել պայմանագրիս պայմանները:

Այս ակումբն ինձ շատ բան է տվել, և ցուցաբերել է պրոֆեսիոնալիզմ ու օժանդակել է «Սանտոսի» հետ բանակցությունների ժամանակ: Ես շնորհակալ եմ բրազիլական ակումբի բոլոր երկրպագուներին’ իմ նկատմամբ սիրո համար,- նշված է ֆուտբոլիստի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում